Ջավախքի խորհրդանիշերը (սիմվոլիկան)Վերջին
տարիներին Ջավախքի հանդեպ ուշադրության աճին զուգընթաց ավելացավ Ջավախքը
խորհրդանշող օբյեկտների, Ջավախքի սիմվոլիկայի անհրաժեշտությունը: Եթե մինչ
վերջին տարիները Ջավախքի մասին որեւե գիրք կամ հոդված կարող էր ուղեկցվել
Ջավախքի բնությունը կամ եկեղեցիները պատկերող լուսանկարներով, ապա այժմ
արդեն Ջավախքն արտացոլվում է հասարակական-քաղաքական կազմակերպությունների,
կայքերի լոգոտիպերում, սպորտային կամ մշակութային խմբերի դրոշներում,
համազգեստներում եւ այլն: Այս խնդիրները չեն կարող լուծվել լուսանկարներով.
անհրաժեշտ են Ջավախքը խորհրդանշող լայնօրեն ճանաչելի սիմվոլներ:
Քանի
որ նախապես չի կարելի կանխատեսել, թէ այս կամ այն կազմակերպությունը
ապագայում ինչ ֆորմատով կօգտագործի Ջավախքի խորհրդանիշերը (լոգոտիպ, գերբ,
նշան, կնիք, դրոշ, համազգեստ, հիմն եւ այլն), ներկա խորհրդանիշերը
պատրաստված են ամենակիրառական երեք ձեւերով. դրոշ, զինանշան եւ հիմն:
Զինանշանը առկա է երկու տա
...
Читать дальше »