Պատմական Ծար գավառի ամենանշանակալի գյուղերից մեկն է եղել Քարվաճառը:
Այսօր Քարվաճառը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի շրջկենտրոնն է: Քարվաճառը
գտնվում է 1600 մետր բարձրության վրա Տրտու (Թարթառ) գետի կիրճի ձախ
բարձրավանդակին: Այստեղ հիանալի բնություն է և ամենակարևորը՝ բնակիչները
պայծառ մարդիկ են: